School of Law: ՀԱՅՏԵՐԸ ԲԱՑՎԱԾ ԵՆ!


Մասնակցության համար ուղարկեք հայտերը հետևյալ հղումով՝   https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScYJD4_pnYE47jMrPipymqc_7I2Lpcblkh-deGHW5DrQDANyA/viewform

Տևողություն՝10 ամիս, 65 վարպետաց դաս (շաբաթական 2 անգամ):
Դասընթացներն անցկացվում են երեկոյան ժամերին 19:00-21:00:
Մասնակցության անդամավճար՝ ամիսը 30 000 ՀՀ դրամ
Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ Սեպտեմբերի  20, 2019թ.

«Իրավագիտության դպրոց» դասընթացի շրջանակներում Դուք կուսումնասիրեք 

ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏԵՍՈՒԹՅԱՆ ՑԻԿԼ
1.      Իրավունքի գործառույթը և սկզբունքները
2.      Հանրային և մասնավոր իրավունքի հարաբերակցության հարցեր:
3.      Իրավահարաբերություն՝ կառուցվածքը (սուբյեկտ, օբյեկտ, բովանդակություն)
4.      Իրավաբանական վարույթ
5.      Օրենսդրական տեխնիկա (պրակտիկ հարցեր)
6.      Իրավակիրառում՝ իրավաբանական որակում և իրավունքի մեկնաբանում
7.      Իրավական կոլիզիա, իրավական նորմերի մրցակացություն
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՑԻԿԼ
8.      Սահմանադրական կարգի էությունը և գործառույթը
9.      Մարդու իրավունքների տեսության հիմնահարցեր: Հիմնական իրավունքները և մարդու իրավուքնների երաշխիքները:
10.  Հիմնական իրավունքների կառուցվածքը և գործառույթը:
11.  Միջամտություն հիմնական իրավունքներին և այլ էական խաթարումներ:
12.  Հիմնական իրավունքներից հրաժարում (տեսության և պրակտիկայի հարցեր):
13.  Հիմնական իրավունքների սահմանափակումներ և հիմնական իրավուքնների մրցակցություն
14.  Պետության կառավարման մոդելները: Անցում կառավարման խորհրդարանական մոդելին (ՀՀ օրինակը և այլ պետությունների փորձը)
15.  Դատական իշխանության անկախության երաշխիքները
16.  Սահմանադրական արդարադատության գործառույթը: Անհատական գանգատի էությունը և գործառույթը (պարկտիկայի հարցեր)
17.  Կրոնական իրավունքը ՀՀ իրավունքի համակարգում:
18.  Կրոնական իրավահարաբերությունների այլ պետությունների իրավունքի համակարգերում և ՄԻԵԴ համատեքստում
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՑԻԿԼ
19.  Վարչարարության հասկացությունը, տեսակները և հիմնարար սկզբունքները
20.  Վարչական վարույթի գործառույթը և փուլերը
21.  Վարչական ակտ՝ տեսակները, վարչական ակտի պարտադիրությունը և վերացումը
22.  Ռեալ ակտ (Վարչական մարմինների գործողությունը և անգործությունը)
23.  Վարչարարության նկատմամբ վերահսկողությունը վարչական մարմինների և դատարանների կողմից (Օբյեկտիվ իրավունքի և սուբյեկտիվ իրավունքի պաշտպանություն)
24.  Ընդհանուր դրույթներ կատարողական վարույթի մասին:
25.  Կատարողական գործողությունների առանձնահատկություները:
26.  Կատարողական վարույթի միջազգային և ներպետական դատական պրակտիկան
27.  Վարչական վարույթի առանձնահատկությունները ՃԵԿ իրավահարաբերություններում:
28.  ՃԵԿ դատական պրակտիկան:
29.  ՃԵԿ արդի զարգացումներն ու օրենսդրական նորամուծությունները ՀՀ-ում
30.  Ընդհանուր դրույթներ կադաստրային գործունեության մասին:
31.  Կադաստրային գործունեության պրակտիկան ՀՀ-ում
32.  Ընդհանուր դրույթներ աշխատանքային պայմանագրերի մասին:
33.   Աշխատանքային պայմանագրերի կիրառման պրակտիկան ՀՀ-ում
ՔՐԵԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՑԻԿԼ
34.  Իրավավերլուծական փաստաթղթի կազմման ընդհանուր մեթոդաբանությունը:
35.  Իրավավերլուծական փաստաթղթի կազմման գործնական պարապմունք
36.  Իրավավերլուծական փաստաթղթի կազմման հմտություններ
37.  Քրեաիրավական նորմի մեկնաբանման հնարքները
ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՑԻԿԼ
38.  Քրեական հետապնդումը: Քրեական հետապնդման էությունը և նշանակությունը: «Քրեական հետապնդում» և «մեղադրանք» հասկացությունների հարաբերակցությունը. Քրեական հետապնդման հարուցումը. Քրեական հետապնդման դադարեցումը
39.  Ապացույցների գնահատումը: Ապացույցների թույլատրելիությունը. Ապացույցների վերաբերելիությունը. Ապացույցների բավարարությունը
40.  Ձերբակալումը: Ձերբակալման հասկացությունը և հիմքերը. Ձերբակալման տեսակները. Ձերբակալման դատական բողոքարկումը
41.  ՕՀԳ արդյունքները քրեական դատավարությունում: ՕՀԳ արդյունքների հասկացությունը և նշանակությունը. ՕՀԳ արդյունքները որպես քրեական գործի հարուցման հիմք (առիթ). ՕՀԳ արդյունքների օգտագործումը քրեադատավարական ապացուցման ընթացքում. ՕՀԳ արդյունքները և քննչական գործողությունները
42.  Դատականքննության արագացված կարգը: Դատականքննության արագացված կարգի կիրառման հիմքերը և պայմանները.   Դատական քննության արագացված կարգով դատական քննություն անցկացնելու և դատավճիռ կայացնելու կարգը
43.  Դատախազական հսկողությունը և վերհասկողությունը ՀՀ- ում
44.  Քննչական գործողությունների տեսակները  (մաս 1)
45.  Քննչական գործողությունների տեսակները  (մաս 2)
46.  Քննչական գործողությունների պրակտիկ սխալները
47.  ԱԱԾ-ի կողմից քննվող գործերի առանձնահատկությունները ՀՀ-ում
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՔԱՂԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՑԻԿԼ
48.  Սեփականության իրավահարաբերությունները ներպետական օրենսդրության և ՄԻԵԴ դատական ակտերի համատեքստում
49.  Գործարքների անվավերության դատական պրակտիկա
50.  Քաղաքացիաիրավական պայմանագրերի տեսակները ՀՀ-ում (մաս 1)
51.  Քաղաքացիաիրավական պայմանագրերի տեսակները ՀՀ-ում (մաս 2)
52.  Ժառանգման իրավահարաբերությունները ՀՀ-ում (մաս 1)
53.  Ժառանգման իրավահարաբերությունները ՀՀ-ում (մաս 2)
54.  ՄԻԵԴ դիմելու առանձնահատկությունները
55.  Դատավարական փաստաթղթերի մշակման հմտություններ
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՑԻԿԼ
56.  Ալիմենտային իրավահարաբերություններ
57.  Ամուսինների գույքային հարաբերություններ
58.  Ծնողական իրավունքների սահմանափակում և զրկում
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՑԻԿԼ
59.  Բանկային օրենսդրության առանձնահատկությունները որպես ՀՀ բանկային համակարգի անվտանգության երաշխիք
60.  Բանկային գաղտնիքի առանձնահատկությունները ՀՀ-ում
61.  Ընդհանուր դրույթներ սնանկության մասին
62.  Սնանկության գործընթացի կիրառման առանձնահատկությունները ՀՀ-ում
ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄՇԱԿՄԱՆ ՑԻԿԼ
63.  Դիպլոմային աշխատանք
64.  Մագիստրոսական թեզ
65.  Թեկնածուական ատենախոսություն

Մասնակցության համար ուղարկեք հայտերը հետևյալ հղումով՝  https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScYJD4_pnYE47jMrPipymqc_7I2Lpcblkh-deGHW5DrQDANyA/viewform

Տևողություն՝10 ամիս, 65 վարպետաց դաս (շաբաթական 2 անգամ):
Դասընթացներն անցկացվում են երեկոյան ժամերին 19:00-21:00:

Մասնակցության անդամավճար՝ ամիսը 30 000 ՀՀ դրամ

Դպրոցում վարպետաց դասեր են անցկացնում լավագույն փորձագետները:
«Իրավագիտության դպրոցի» ունկնդիրը դառնալու համար անհրաժեշտ է լրացնել ներկայացված հայտադիմումը
Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ Սեպտեմբերի  20, 2019թ.

Комментариев нет:

Отправка комментария

Pages