Հանդիպում ՀՀ ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանի հետ


  «Հանրային դիվանագիտության դպրոցը» ապրիլի 10-ին ՀՀ ԱԺ պատգամավորների հետ հանդիպումների շրջանակում իր ներկայիս և նախկին ունկնդիրների համար հանդիպում էր կազմակերպել Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հետ: Ունկդնիրները հնարավորություն ունեցան պատգամավորին հարցեր ուղղել «ԴԵՄ եմ»-ի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, թավշյա հեղափոխության, ներքին և արտաքին քաղաքականության, Արցախյան հիմնահարցի և այլ հարցերի վերաբերյալ, լսել նրա տեսակետը, բանավիճել:

 Նշենք, որ պատգամավորների հետ հանդիպումները շարունակական բնույթ են կրելու: Պարոն Մարուքյանը պատրաստակամություն հայտնեց համագործակցել Հանրային դիվանագիտության դպրոցի և ԱԺ պատգամավորների հաղորդակցման հարթակ-խմբի հետ, որը հնարավորություն կտա պարբերաբար կապ ունենալ օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ, նաև հնարավոր առաջարկներ ներկայացնել` այս կամ այն նախագծերում փոփոխության վերաբերյալ: 




Комментариев нет:

Отправка комментария

Pages