Հանդիպում ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ

 «Հանրային դիվանագիտության դպրոցը» մարտի 27-ին ՀՀ ԱԺ պատգամավորների հետ հանդիպումների շրջանակում իր ներկայիս և նախկին ունկնդիրների համար հանդիպում էր կազմակերպել Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ: Ունկդնիրները հնարավորություն ունեցան պատգամավորին հարցեր ուղղել ՀՀ անցումային արդարադատության, ներքին և արտաքին քաղաքականության և այլ իրավական հարցերի վերաբերյալ, լսել նրա տեսակետը, բանավիճել:

 Նշենք, որ պատգամավորների հետ հանդիպումները շարունակական բնույթ են կրելու: Պարոն Մարուքյանը պատրաստակամություն հայտնեց համագործակցել Հանրային դիվանագիտության դպրոցի և ԱԺ պատգամավորների հաղորդակցման հարթակ-խմբի հետ, որը հնարավորություն կտա պարբերաբար կապ ունենալ օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ, նաև հնարավոր առաջարկներ ներկայացնել` այս կամ այն նախագծերում փոփոխության վերաբերյալ: 





Комментариев нет:

Отправка комментария

Pages