Հանդիպում ՀՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ

 «Հանրային դիվանագիտության դպրոցը» մարտի 13-ին ՀՀ ԱԺ պատգամավորների հետ հանդիպումների շրջանակում իր ներկայիս և նախկին ունկնդիրների համար հանդիպում էր կազմակերպել Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ: Ունկդնիրները հնարավորություն ունեցան պատգամավորին հարցեր ուղղել ՀՀ արտաքին և ներքին քաղաքականության, գյուղատնտեսական և մարզային  խնդիրների և այլ իրավական հարցերի վերաբերյալ, լսել նրա տեսակետը, բանավիճել:
 Նշենք, որ պատգամավորների հետ հանդիպումները շարունակական բնույթ են կրելու: Պարոն Բագրատյանը պատրաստակամություն հայտնեց համագործակցել Հանրային դիվանագիտության դպրոցի և ԱԺ պատգամավորների հաղորդակցման հարթակ-խմբի հետ, որը հնարավորություն կտա պարբերաբար կապ ունենալ օրենսդիր մարնի ներկայացուցիչների հետ, նաև հնարավոր առաջարկներ ներկայացնել` այս կամ այն նախագծերում փոփոխության վերաբերյալ: Նաև մասնակիցները հրավեր ստացան մասնակցել ԱԺ հանրային լսումներին:





Комментариев нет:

Отправка комментария

Pages